Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ մի խումբ անձինք փորձել են հատել Իրանի և Ադրբեջանի պետական սահմանը: Հաղորդվում է, որ Իրանի տարածքից նկատելով մարդկանց ադրբեջանցի սահմանապահները փորձել են կանխել նրանց տեղաշարժը, սակայն վերջիններս զինվորականների պահանջներին չեն ենթարկվել և տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է ադրբեջանցի սահմանապահ: Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները հաղորդում են նաև, որ «նրանց մոտ թմրանյութեր են եղել»: