27.11.2024
Լավրով․ Մենք պատերազմ չենք սկսի, դա ես ձեզ խոստանում եմ
prev Նախորդ նորություն

Վրաստանի Ազգային բանկը խստացրել է դրամական քաղաքականությունը

Վրաստանի Ազգային բանկը սեպտեմբերի սկզբից երկրորդ անգամ խստացրել է դրամական քաղաքականությունը լարիի փոխարժեքի արժեզրկման պատճառով: Վերաֆինանսավորման տոկոսադրույքն ավելացվել է 0,5 տոկոսային կետով՝ մինչեւ 7,5 տոկոս:

Այդ մասին ասված է գերատեսչության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:


Վերջին անգամ Ազգային բանկը վերաֆինանսավորման դրույքաչափը բարձրացրել է սեպտեմբերի 4-ին՝ 6,5 տոկոսից մինչև 7 տոկոս: «Դրամական քաղաքականության կոմիտեի վերջին նիստից հետո լարիի արդյունավետ անվանական փոխարժեքը պահպանվել է արժեզրկված մակարդակում, ինչի պատճառով գնաճային սպասումները վերստին առկա են: Ելնելով դրանից՝ Դրամական քաղաքականության կոմիտեն այսօրվա արտահերթ նիստում որոշում ընդունեց 0,5 տոկոսային կետով բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը»,- ասված է հաղորդագրության մեջ: