Իսրայելը խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին չայցելել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան
Իսրայելի ազգային անվտանգության պետական շտաբը հրապարակել է «զբոսաշրջային նախազգուշացում», որում նշվում է, թե որ երկրներ իսրայելցիներին խորհուրդ չի տրվում այցելել հրեական Թիշրի ամսվա ընթացքում (սեպտեմբեր-հոկտեմբեր):
Այդ մասին հայտնում է իսրայելական 9tv հեռուստաալիքը:
Շտաբը հիշեցնում է, որ կա վեց «թշնամական երկիր», ուր իսրայելցիներին օրենքով արգելվում է այցելել՝ Իրաք, ներառյալ քրդական շրջանը, Սիրիա, Լիբանան, Սաուդյան Արաբիա, Եմեն և Իրան:
Խորհուրդ չի տրվում մեկնել նաև Իրանն ու Մերձավոր Արևելքն շրջապատող երկրներ՝ Վրաստան, Հայաստան, Ադրբեջան, Թուրքմենստան, Պարսից ծոցի երկրներ, Աֆրիկա, Կենտրոնական և Հարավարևելյան Ասիա:
Բացի այդ, հատուկ վտանգի մակարդակ է շնորհվել 40 երկրների և տարածաշրջանների: Միևնույն ժամանակ, վտանգի 4-րդ մակարդակը (ձեռնպահ մնալ առանց իրական կարիքների ճանապարհորդելուց և անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցներ ձեռնարկել այս երկրում) տրվել է Ադրբեջանին, Մարոկկոյին, Նիգերիային, Շրի Լանկային, Օմանին: