27.11.2024
Թուրքիան միշտ օրակարգում է պահելու արցախյան հարցը
prev Նախորդ նորություն

Հաշվի առնել բիզնես շահերը. Տիգրան Սարգսյանը՝ ԵԱՏՄ-Իրան համագործակցության մասին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը և Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Գոլամհոսեյն Շաֆեին Բիշքեքում «Եվրասիական շաբաթ-2019» ֆորումի շրջանակում հանդիպում են ունեցել և քննարկել ԵԱՏՄ-Իրան համագործակցության հեռանկարները:


Մասնավորապես, կողմերն անդրադարձել են ժամանակավոր համաձայնագրի շրջանակում ֆինանսական, մաքսային և տեխնիկական համագործակցության ասպեկտներին, որոնք բերելու են ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծմանը: Հիշեցնենք, համաձայնագիրն ուժի մեջ է մտնելու այս տարվա հոկտեմբերի 27-ից:


«Մեր երկրներն ունեն լիարժեք փոխըմբռնում, սակայն շատ կարևոր է առավելագույնս հաշվի առնել գործարար հանրության շահերը, մշակել մեր համագործակցության հասկանալի մեխանիզմները և երաշխավորել բիզնեսին անհրաժեշտ աջակցություն»,- ասել է Տիգրան Սարգսյանը:


Գոլամհոսեյն Շաֆեին, իր հերթին ընդգծել է, որ Իրանի և ԵԱՏՄ-ի փոխգործակցության ուղղությամբ որպես առաջնային խնդիր ինքը տեսնում է քաղաքացիների և կապիտալի տեղաշարժի պարզեցված ընթացակարգի ձևավորումը:


«Իրանական գործարար հանրությունը շատ է հետաքրքրված ԵԱՏՄ երկրների հետ հարաբերությունների զարգացմամբ: Մեր փոխգործակցության հնարավորությունները, որոնք բացում է համաձայնագիրը, շատ բարձր են»,- ասել է նա: