Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ երկիրը շարունակում է ՌԴ-ից զբոսաշրջիկների ընդունել` չնայած ռուս-վրացական հարաբերություններում առկա լարվածությանը: Այդ մասին նա ասել է Բաթումում անցնող միջազգային համաժողովում` նվիրված «Արևելյան գործընկերության» կազմակերպության 10-ամյակին: