24.11.2024
Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը կարող է վերականգնվել ամենամոտ ժամանակներս. Պետդումա
prev Նախորդ նորություն

Փաշինյանը կատարածու է. Ալիեւն իրեն ինչ-որ փաստաթղթեր է փոխանցել. Վիտալի Բալասանյան

Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում անցյալ տարի ապրիլ-մայիս ամիսներին հեղափոխություն չէր, այլ իշխանության բռնազավթում էր:


Այս մասին Livenews.am-ի հետ հարցազրույցում հայտարարել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով հայաստանյան իրադարձություններին եւ այժմ տարվող քաղաքականությանը:


«Այն ժամանակ ես Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարն էի, մենք լու՜ռ հետեւում էինք Հայաստանում կատարվող իրադարձություններին: Իհարկե, կար դժգոհ մասսա տարվող քաղաքականությունից ու իշխանությունից:


Նիկոլ Փաշինյանը կատարածու է՝ իր իշխանության իշխանավորների հետ միասին: Միանշանակ չի կարելի բարձրաձայնել, բայց մինչ Արցախում անվտանգության նիստ գումարելը, մենք քննարկել էինք բազմաթիվ օրակարգային հարցեր. ամենից կարեւորը մեզ համար եղել են Արցախի հակամարտության կարգավորման ուղիների քննարկումները: Մենք առաջարկել ենք ուղիներ. Նիկոլ Փաշինյանը բարձրաձայն, ճիշտ է, հայտարարեց, որ ինքն իրավունք չունի Արցախի անունից բանակցություններ վարի. մենք լիազորել ենք, որ Նիկոլ Փաշինյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպման մասնակցի եւ լիազորի Հայաստանի անունից, որ Արցախը մասնակցելու է բանակցություններին որպես սուբյեկտ: Հիմա ասում են՝ ինչո՞ւ ավելի վաղ չէիք առաջարկել: Երբ Ռոբերտ Քոչարյանը բանակցություններ էր վարում, նա ավելի փորձառու էր: Երբ ՄԽ համանախագահները հայտնվում էին Արցախում, ճշտումներ էին անում, հետո բանակցում էր Ռոբերտ Քոչարյանը, այնուհետ՝ Սերժ Սարգսյանը:


Ի դեմս Սերժ Սարգսյանի՝ նրանք կարողացան նորամուծություն մտցնել բանակցություններում, այն է՝ արցախա-ադրբեջանական սահմանին մշտադիտարկում իրականացնել: Նիկոլ Փաշինյանը, իշխանության գալով, այդ վերելակային դիվանագիտությունը, վերելակում մութ հարցերի շուրջ խոսակցություններն ունեցավ: Ըստ իմ լսած, օդում կախված լուրերի՝ անգամ Ալիեւն իրեն ինչ-որ փաստաթղթեր է փոխանցել: Նիկոլ Փաշինյանը կա՛մ թող հերքի, կա՛մ ներկայացնի՝ վերելակում ստույգ ինչ են խոսել Ալիեւի հետ: Բարոյական, իրավական եւ պաշտոնական առումով ես հայտարարում եմ, որ Նիկոլ Փաշինյանը չունի սեփական տեսլական: Նա հայտարարում է, որ նախորդ իշխանություններն անգամ չեն իմացել, թե ինչ փաստաթղթեր են եղել բանակցությունների շրջանակներում: Նա ասում է, որ այդ փաստաթղթերին ինքն է միայն ծանոթացել եւ այդ փաթեթը փոխանցել իշխանություններին՝ ի դեմս Բակո Սահակյանի: Ես հայտարարում եմ, որ չկա նման բան, Նիկոլ Փաշինյանը ստում է, նա ոչ մի փաստաթուղթ էլ չի ներկայացրել, չի կարելի այդպես մոլորեցնել ժողովրդին»:


Վիտալի Բալասանյանը նաեւ հայտարարեց, որ Հայաստանը երբեւէ հակամարտող կողմ չի եղել, Հայաստանը պատերազմական գործողությունների որպես սուբյեկտ երբեւէ մասնակից չի եղել: Լեռնային Ղարաբաղն է ընդունել Ադրբեջանի հայտարարած պատերազմը, Հայաստանը միայն աջակցել է նրան:


«Ցավով պետք է արձանագրեմ, որ Նիկոլ Փաշինյանը ֆիքսեց, թե Հայաստանը պատերազմող կողմ է, ավելին՝ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ իր շուրթերով հայտարարեց, որ Հայաստանը գտնվում է պատերազմական իրավիճակում եւ Նիկոլ Փաշինյանը գերագույն գլխավոր հրամանատար է: Այդ մարդիկ Սահմանադրություն էլ չեն կարդացել: Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը Հայաստանն ու Արցախը կտանի կործանման: Նա իշխանությունը բռնազավթել է եւ պետք է օր առաջ հեռանա»:


Անդրադառնալով վերջերս Ժիրայր Սեֆիլյանի եւ Գարեգին Չուգասզյանի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը` Բալասանյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է ահաբեկել բոլորին, նաև՝ իրեն և իր նմաններին: «Որ, տեսեք, ես ունեմ մարտական թև, կարող եմ մի փոքր հրաման տալ, և «Սասնա ծռերը» կամ մնացածը ձեր հարցերը ֆիզիկապես կլուծեն: Ուզում եմ լուր տամ բոլորին, մանավանդ Նիկոլ Փաշինյանի կողմնակից «Սասնա ծռեր»-ին՝ չփորձեն նմանատիպ խոսակցություններ ծավալել կամ քննարկել. րոպե առաջ պատասխան են տալու»,- ասաց նա:


Բալասանյանը նշեց, որ ուզում է մեկ բառ ասել, որը ժամանակին էլ է ասել, Նիկոլ Փաշինյանն էլ լսել է. «Ցռան Վերգո»-ի տպավորությունը Նիկոլ Փաշինյանինն է և իր կողմնակիցներինը: Մենք ճանապարհ անցած մարդիկ ենք՝ անկախ մեր տարիքից, զբաղեցրած դիրքից և պաշտոնից, այսօր էլ մեր հնարավորությունները ներում են, որ եթե ինչ-որ մեկն ահաբեկչական գործողություն անի՝ թե՛ սահմանում, թե՛ երկրի ներսում, պատասխան կտա»,- ասաց նա՝ «Սասնա ծռեր»-ին անվանելով ահաբեկիչներ, որոնց մի անգամ արդեն ներել են ու երկրորդ անգամ ներել չեն պատրաստվում:


«Նիկոլ Փաշինյանն ու այդ ահաբեկչական խմբավորումը մեկ ամբողջություն են, դա մեկ ահաբեկչական խմբավորում է. մեկը՝ զենքով, մյուսը գրիչով իշխանությունը բռնազավթել են: Բարձրաձայն եմ ասում, թող Նիկոլի հպարտ քաղաքացիները լսեն, համայն հայությունն էլ լսի և րոպե առաջ քայլ անի»,- եզրափակեց նա: 


Ստորեւ՝ հարցազրույցն ամբողջությամբ



Վիտալի Բալասանյանի աղմկահարույց հարցազրույցը երեկվանից ակտիվ քննարկվում է սոցիալական հարթակներում: Հարցազրույցին նաեւ անդրադարձել են Աժ պատգամավորները.


«Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հարցազրույցը մեծ ցավ էր ինձ համար, աչքներիս առաջ հերոսը բեմադրեց, թե ինչպես են դառնում հակահերոս: Նրա հարցազրույցը ոչ միայն անասելի վիրավորում է ողջ հայ ժողովրդին ու Հայաստանի օրինական իշխանություններին, այլև Հայաստանի ու Արցախի միջև սեպ խրելու դավադիր փորձ է»,- գրել է Աժ պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը: