18.03.2026
ԵԱՀԿ գործող նախագահ. Շարունակում եմ լավատես մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության հարցում
02.09.2019
ԵԱՀԿ գործող նախագահ. Շարունակում եմ լավատես մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության հարցում

Ես կուզենայի տեսնել ղարաբաղյան հակամարտության կողմերի բարեխիղճ ջանքերի շարունակությունը լարվածության թուլացման համար: Այս մասին հայտարարել է Սլովակիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը: «Շարունակում եմ լավատես մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության հարցում, մշտապես կապի մեջ եմ և պարբերաբար հանդիպում եմ համանախագահների հետ: Ես լիովին աջակցում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և մենք առաջվա պես դրական ենք գնահատում այդ գործընթացը և առաջնորդների հավատարմությունը հրադադարի ռեժիմի ամրապնդման գործին: Ես կուզենայի տեսնել ղարաբաղյան հակամարտության կողմերի բարեխիղճ ջանքերի շարունակությունը լարվածության թուլացման և այնպիսի մթնոլորտի ստեղծման համար, որը կնպաստեր խաղաղության ամրապնդմանը և բանակցային գործընթացում առաջընթացին», - ասել է Լայչակը: