Դեպի ՌԴ գինու, մրգերի և բանջարեղենի արտահանման արգելքից Վրաստանի կորուստները տարեկան կկազմեն 300 միլիոն եվրո: Այդ մասին հայտարարել է փորձագետ Վյաչեսլավ Չեգլովը: Նա նշել է, որ Վրաստանն ասոցացնում են գինեգործության հետ: Նախորդ տարի Վրաստանը ՌԴ է արտահանել մոտ 55 միլիոն շիշ գինի, աճը կազմել է 12 տոկոս: Ըստ նրա, դա արտահանման 65 տոկոսն է: Նրա խոսքով, եթե Վրաստանի գինիների ներկրումը ՌԴ արգելվի, ապա Թբիլիսին կկորցնի 220-250 միլիոն եվրո: