Պակիստանը պատրաստվում է JF-17 կործանիչներ արտահանել 47 երկիր, այդ թվում՝ Ադրբեջան: Այս մասին հայտնել է պակիստանյան Daily Times-ը: Հրատարակությունը գրում է, որ պակիստանա-չինական համատեղ արտադրության կործանիչները նախատեսվում է վաճառել Ադրբեջանին, Մյանմային, Նիգերիային և Մալայզիային: Նման պլանները, մասնավորապես քննարկվել են՝ անցյալ շաբաթ Պակիստանի պաշտպանության նախարարի Պեկին կատարած այցի ընթացքում: