Աբխազիայում կայացել են նախագահական ընտրություններ, սակայն թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել ավելի քան 50% ձայն, որն անհրաժեշտ է առաջին փուլում հաղթելու համար: Այս մասին հայտնում է երկրի ԿԸՀ-ն: Նախնական արդյունքները կհայտարարվեն օգոստոսի 26-ին, ժամը 10:00-ին: Առաջին փուլում ինը հոգի էին պայքարում նախագահի պաշտոնի համար, առաջատարն է գործող նախագահ Ռաուլ Խաջիմբան առաջատար է: Նրան ձայների փոքր տարբերությամբ հաջորդում է նախկին արտգործնախարար Օլեգ Արշբան և «Ամցախարա» ընդդիմադիր կուսակցության նախագահ Ալխաս Կվիցինիան: Վերջինս հայտարարել է, որ կշարունակի պայքարը երկրորդ փուլում: Եթե երկրորդ փուլ տեղի ունենա, ապա, ըստ օրենքի, ընտրությունները պետք է անցկացվեն երկու շաբաթվա ընթացքում: