24.11.2024
Ադրբեջանի քաղբանտարկյալների նորացված ցուցակում 135 անուն կա
prev Նախորդ նորություն

ՎԶԵԲ. 2019 թվականին Ադրբեջանի ՀՆԱ-ի աճը կկազմի 2,8%

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) կանխատեսում է, որ 2019 թ. Ադրբեջանի ՀՆԱ-ի աճը կկազմի 2.8% , նշվում է՝ նոյեմբեր ամսվա տարածաշրջանային տնտեսական ակնարկում:


Մայիսին ՎԶԵԲ-ը 2019 թ. համար Ադրբեջանի ՀՆԱ-ի աճը կանխատեսել էր 3.5%-ի մակարդակում:


ՎԶԵԲ-ի գնահատականների համաձայն՝ 2020 թ. Ադրբեջանի ՀՆԱ-ի աճը կկազմի 2,4% (մայիսյան կանխատեսումը՝ 3,3%):


«Տնտեսության վերականգնումը, որը սկսվել է 2018 թվականին, շարունակվում է նաև 2019 թվականին: ՀՆԱ-ի աճը՝ 2018 թ. արդյունքներով արագացել է 1.4% -ով, 2019 թվականի հունվար-օգոստոսին հասնելով մինչև 2.4% -ի: Միևնույն ժամանակ, տնտեսության ոչ նավթային հատվածը 2019 թվականի 8-րդ ամսվա համար աճել է 3% -ով՝ 2018 թ. 1,8% -ի համեմատ», - ասվում է զեկույցում:


ՎԶԵԲ-ն ընդգծում է, որ Ադրբեջանի վճարային հաշվեկշռի ընթացիկ գործառնությունների ավելցուկը մնում է դրական սահմաններում, չնայած 2019-ի առաջին կիսամյակում այն փոքր-ինչ նվազել է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: