8.01.2026
Բաքվի բնակչին ձերբակալել են Սպիտակցի Հայկոյի «Մի գնա» երգը լսելու համար
prev Նախորդ նորություն

Դավիթ Տոնոյանը Վրաստանի պաշտպանության նախարարի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 6-ին հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:


ՊՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի եւ Վրաստանի համագործակցության հարցեր, կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանում անվտանգային իրավիճակի եւ մարտահրավերների վերաբերյալ:


Երկու պետությունների պաշտպանության նախարարները կարեւորել են տարածաշրջանային անվտանգության ամրապնդման ուղղությամբ համագործակցության զարգացումը, պայմանավորվածություն են ձեռք բերել պաշտպանական ոլորտում համագործակցությունն ընդլայնելու եւ մի շարք նոր ուղղություններ ներառելու վերաբերյալ:

Բաքուն բողոքի նոտա է հղել ՌԴ դեսպանին ՝ Մասիս Մայիլյանի Մոսկվա այցի պատճառով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
08.01.2026
Երևանն ու Բաքուն ապրանքների ցանկեր են փոխանակում փոխադարձ առևտրի համար. Փաշինյան