Վրաստանը կմասնակցի Ադրբեջանի և Թուրքիայի կողմից անցկացվող համատեղ զորավարժություններին: Այդ մասին Գաբալայում կայացած եռակողմ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասել է Վրաստանի ՊՆ ղեկավար Լևան Իզորիան: Նրա խոսքով` Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ՊՆ ղեկավարներն այսօր քննարկել են տարածաշրջանում անվտանգությանն առնչվող հարցեր: «Մենք հանդիպման ընթացքում հաստատել ենք միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը»,- հավելել է նա: Ըստ Իզորիայի` Գաբալայում կայացած հանդիպումը կարևոր էր «իրենց ժողովուրդների անվտանգության ապահովման» տեսանկյունից: