28.09.2026
Ութ զոհ, բազմաթիվ վիրավորներ ու այրվող տներ. Թուրքիայի՝ Սիրիա ներխուժման հետևանքները
10.10.2019
Ութ զոհ, բազմաթիվ վիրավորներ ու այրվող տներ. Թուրքիայի՝ Սիրիա ներխուժման հետևանքները

Չնայած նրան, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփը սպառնում է Թուրքային պատժամիջոցներով, ԵՄ-ն հորդորում դարարեցնել ռազմական գործողությունները, իսկ Ռուսաստանը «լավ մտածելու» կոչ անում, Անկարան շարունակում է երեկվանից սկսած ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսում: Արդեն հրապարակվել են բազմաթիվ տեսանյութեր ու լուսանկարներ, թե ինչպես են գնդակոծությունների թիրախում հայտնվում խաղաղ բնակաբայրերը: Արվում են մարդկանց տները, կան զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում: Նրանց թիվը դեռեւս ճշտվում է: Մարդիկ լքում են ռազմանա գործողությունների գոտիում հայտնված իրենց բնակավայրերը: Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ և Ռաս էլ Այն քաղաքներին: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն և «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը «Խաղաղության ակունք» գործողության շրջանակում ցամաքային հարձակում են սկսել Եփրատ գետի արևելքում: Tel Abyad’dan dumanlar yükseliyor#BarışPınarıHarekatı başladı https://t.co/lxH5dbSNzV pic.twitter.com/iZQkMcyn2a — ANADOLU AJANSI (@anadoluajansi) October 9, 2019   Ինչպես հայտնում է CNN-ը,հղում անելով «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» (SDF) խմբավորման տվյալներին, Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունների հետևանքով ներկայում կա առնվազն 8 զոհ և բազմաթիվ վիրավորներ: Զոհերի թվում են երեք զինյալ և 5 քաղաքացիական անձինք: «Բազմաթիվ վիրավորներ կան թուրքական ուժերի կողմից սահմանամերձ քաղաքներն ամբողջ երկայնքով կրակի տակ առնելու հետևանքով»,- ասված է «Սիրիայի ժողովրդավարական ուժեր»-ի հայտարարության մեջ: Թուրքական «Անադոլու» գործակալությունը կադրեր է հրապարակել Թուրքիայի իրականացրած «Խաղաղության ակունք» ռազմական գործողության վայրից առաջին կադրերը: կադրերում երեւում են սիրիական Թել Աբյադ քաղաքի ուղղությամբ ավիահարվածների հետևանքները: Tel Abyad’dan dumanlar yükseliyor#BarışPınarıHarekatı başladı https://t.co/lxH5dbSNzV pic.twitter.com/iZQkMcyn2a — ANADOLU AJANSI (@anadoluajansi) October 9, 2019   Թուրքական բանակի ստորաբաժանումները մտել են Թել Աբյադ, որտեղ, ըստ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի հայտարարության 16 հայ ընտանիք կա: Նա հայտարարել էր, որ նախատեսվում է շուտով կազմակերպել նրանց տարհանումը: «Բացի այդ, Ղամիշլին, որտեղ նույնպես մեծաթիվ հայեր կան, կրակի տակ է», - նշում է նա: Նշվում է նաեւ, որ Թուրքիայի հարցակումը կարող է առիթ դառնալ Սիրիայի տարածում «Իսմալական պետություն» ահաբեկչական խմբավորման վերակենդանացման համար: Նրանց բազմաթիվ զինյալներ պահվում են քրդերի կողմից վերահսկվող տարածքներում տեղակայված ազատզրկման վայրերում: Ավիահարվածները եւ գնդակոծությունները կարող են վերահսկողությունից դուրս տարածաշրջանը, ինչի հետեւանքով այդ զինյալները կարող են հայտնվել ազատության մեջ, նշում է «Բի-բի-սի»-ն: