Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարչուկը համոզված է, որ արտաքին ուժերը ակտիվորեն աշխատում են ԵԱՏՄ-ի դեմ: «Պարզ լեզվով ասում եմ` նրանք շատ ակտիվ աշխատում են մեր դեմ, շատ լուրջ ռեսուրսների ներգրավմամբ՝ ինչ-որ տեղ ֆինանսական, ինչ-որ տեղ՝ վարչական, ինչ-որ տեղ էլ միանում է տպագիր մամուլը: Շատ կարեւոր է դիմակայել այդ գործընթացներին, անցնել այս տուրբուլենտությունն ու առաջ շարժվել: Հայաստանի համար դժվարությունը կայանում է նրանում, որ թեև մենք միասնական տարածք ենք, բայց աշխարհագրական դիրքը հաշվի առնելով՝ անհրաժեշտ է որոշակի սահմանային ձեւակերպումներ անցնել: Վստահ եմ, որ այս հարցը որոշվելու է մոտ ապագայում, այդ թվում մեր եվրասիական ինտեգրման նախագծում լրացուցիչ գործընկերների ներգրավմամբ», - ասաց դեսպանը: