Ադրբեջանը նախաձեռնել է տրանսպորտային նոր քարտեզ Եվրասիական տարածաշրջանում. Մամեդյարով
Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (ԹՊՀԽ) նախագահության ժամանակահատվածում Ադրբեջանի գերակայությունը կլինի երկրների միջև տնտեսական համագործակցության խորացումը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
«Մենք համագործակցության առավել խորացման հնարավորություններ ունենք: Դրա համար էլ Ադրբեջանը, կազմակերպությունում նախագահության ժամանակահատվածում, հատուկ ուշադրություն կդարձնի տնտեսական համագործակցության զարգացմանը», - ասել է նա:
Մամեդյարովի կարծիքով՝ կարևոր է ավելացնել փոխադարձ ներդրումները և ուսումնասիրել նոր տնտեսական նախագծերի իրականացման հնարավորության ուսումնասիրումը:
«Ադրբեջանը նախաձեռնել է նոր տրանսպորտային քարտեզ Եվրասիական տարածաշրջանում, կատարել է ենթակառուցվածքային ներդրումներ: Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին հանդիսանում է անդրկասպյան Արևելք-Արևմուտք միջանցքի կարևոր բաղկացուցիչը, և բեռնափոխադրումների աճը ավանդ կներդնի մեր երկրների տնտեսությունների զարգացման մեջ», - հավելել է ԱԳՆ ղեկավարը:
2009-ի հոկտեմբերին հիմնադրված ԹՊՀԽ- ի անդամներ ներկայումս հանդիսանում են Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Թուրքիան և Ուզբեկստանը, իսկ դիտորդի կարգավիճակում՝ Հունգարիան: