25.11.2024
Տարածաշրջանում կայունությունը մեր հիմնական նպատակն է. Գախարիա
prev Նախորդ նորություն

Ալիևը ՀՀ-ի դեմ փորձում է ձևավորել միասնական թյուրքական ճակատ

Ինչպես գիտեք, Նախիջևանը բաժանված է Ադրբեջանից: Ադրբեջանի և Նախիջևանի միջև գտնվում է Զանգեզուրը՝ հնագույն ադրբեջանական հողը: Զանգեզուրի փոխանցումը ՀՀ-ին առաջացրել է թյուրքական աշխարհի աշխարհագրական մասնատումը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:


Ադրբեջանը կրկին անգամ տարածքային պահանջներ է ներկայացնում ՀՀ-ին՝ Սյունիքի մարզը կամ Զանգեզուրն անվանելով «ադրբեջանական տարածք»:

Ալիևը պանթուրքիզմի և պանթուրանիզմի գաղափարախոսության շրջանակներում փորձում է թյուրքական աշխարհը հակադրել ՀՀ-ին ու փորձում է թյուրքական միասնական կոալիցիա ձևավորել ՀՀ-ի ու Արցախի դեմ:

Նշենք, որ թյուրքական աշխարհի մաս կազմող մի շարք երկրներ՝ Ղազախստանը, Ղրզստանը, Տաջիկստանը ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի անդամ են և այդ կազմակերպության շրջանակներում ՀՀ-ի ֆորմալ դաշնակիցներն են:


Բաքուն մեսիջ է հղում նաև Թուրքիային՝ Ադրբեջան-Թուրքիա տանդեմը կարող է միավորվել այն պայմաններում, եթե Զանգեզուրը դառնա ադրբեջանական:


Բաքուն չի թաքցնում, որ անգամ Ղարաբաղի շուրջ առկա անվտանգության գոտու մաս կազմող 7 շրջանների Ադրբեջանին վերադարձնելու պարագայում, նրանք չեն պատրաստվում դրանով բավարարվել: Նրանց համար գերխնդիր է ՀՀ-ի Սյունիքի մարզի գրավումն ու Ադրբեջան-Զանգեզուր-Նախիջևան-Թուրքիա ուղղությամբ թյուրքական միջանցքի ձևավորումը, որը կմիավորի ամբողջ թյուրքական աշխարհը՝ Ստամբուլից մինչև Կենտրոնական Ասիա:


ՀՀ-ն պետք է կոշտ արձագանքի Բաքվի այսպիսի հայտարարություններին և ՄԱԿ-ից և միջազգային այլ կառույցներից պահանջի համապատասխան քաղաքական գնահատական Ալիևի այդպիսի հայտարարություններին և Ադրբեջանի կողմից ՀՀ-ի նկատմամբ անհիմն տարածքային պահանջներին:


Այդպիսի հայտարարություններն ապագայում հիմք են ստեղծելու Սյունիքը կամ Զանգեզուրը ռազմական ճանապարհով գրավելու համար: Ալիևը Զանգեզուրն ադրբեջանական տարածք անվանելով նաև փորձում է պատմական, իրավական, ինֆորմացիոն ֆոն ստեղծելու՝ռազմական ագրեսիայի համար:


Ադրբեջանի նախագահը կրկին սկսել է կոշտացնել իր հռետորաբանությունը հայկական կողմի ուղղությամբ, ինչը խոսում է այն մասին, որ ղարաբաղյան բանակցային գործընթացում խորը ճգնաժամ է, որից հնարավոր է դուրս գալ նոր պատերազմով: Ալիևը ցանկանում է ղարաբաղյան հարցը տեղից շարժել ռազմական ճանապարհով՝դրանով նոր ստատուս-քվո ստեղծելով Հարավային Կովկասում: