25.11.2024
Զաքիր Հասանովն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը կրճատել է նավթի արդյունահանումը և ավելացրել է գազի արդյունահանումը

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին Ադրբեջանում կրճատվել է նավթի արդյունահանումը, իսկ գազի արդյունահանումը ավելացել է:


Վիճակագրական պետական կոմիտեն հայտնում է, որ ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին Ադրբեջանում արդյունահանվել է 28,22 մլն տոննա նավթ, ինչը 2,7%-ով քիչ է 2018-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից:


Նշենք, որ Ադրբեջանում արդյունահանված նավթի մեծ մասը բաժին է ընկնում «Ազերի-Չիրագ-Գյունեշլի» հանքավայրերի բլոկին:


Բացի այդ, 2019 թվականի հունվար-սեպտեմբերին երկրում արդյունահանվել է 26 մլրդ խորանարդ մետր գազ: Դա 16,8%-ով քիչ է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի ցուցանիշից: