Պեսկովը նշել է, թե ՌԴ-ն ինչ պայմաններում կվերսկսի ավիահաղորդակցությունը Վրաստանի հետ
Ռուսաստանի եւ Վրաստանի ավիահաղորդակցությունը կվերսկսվի, եթե ակնհայտ դառնա, որ երկու երկրների հարաբերությունների վերադարձ «ագրեսիվ հուն» տեղի չի ունենա։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Թռիչքների վերսկսում կարելի է սպասել, երբ իրավիճակն ակնհայտ լինի ագրեսիվ հուն չվերադառնալու տեսակետից,- նշել է նա։- Կարելի է փաստել շփման առաջին օրինակների մասին. դուք գիտեք արտաքին գործերի երկու նախարարների (Ռուսաստանի եւ Վրաստանի) հանդիպման մասին, որը տեղի ունեցավ Նյու Յորքում վերջերս, դա դրական փաստ է»։ Միեւնույն ժամանակ, Պեսկովը նկատել է, որ այդ հանդիպումը որոշ քաղաքական գործիչներ Թբիլիսիում «սվիններով» են ընդունել։
«Այժմ պարզապես պետք է համբերությամբ զինվել եւ գրանցել այն պահը, որը հարմար կդառնա ավիահաղորդակցության վերսկսման համար»,- ամփոփել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նա նաեւ ավելացրել է, որ կառավարությունում երկխոսություն են վարում ավիաընկերությունների հետ Վրաստան թռիչքների արգելքի փոխհատուցման համար։