4.02.2026
Ասկերանում ավարտվում է հացահատիկի բերքահավաքը. անվտանգությունն ապահավում են խաղաղապահները
09.08.2021
Ասկերանում ավարտվում է հացահատիկի բերքահավաքը. անվտանգությունն ապահավում են խաղաղապահները

Ռուս զինծառայողներն ապահովել են Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի բնակիչներին անվտանգությունը՝ կողմերի սահմանազատման գծի մոտակայքում հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի անցկացման ժամանակ: Այս մասին օգոստոսի 9-ին հայտնել Է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ «Այսօրվա նպատակն է ապահովել բերքահավաքի աշխատանքների անվտանգությունը։ Մաքրման աշխատանքներն իրականացվում են Ասկերանի շրջանում և իրականացվելու են մեկ շաբաթվա ընթացքում: Այդ աշխատանքներն իրականացվում են սահմանագծման գծի մոտ, ուստի մեր ներկայությունն անհրաժեշտ է», - հայտնել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Սերգեեւ Իգորը։ Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններում ցորենի բերքահավաքը սկսվել է ուշացումով՝ ռուսական սակրավորների կողմից պայթունավտանգ առարկաների առկայության գյուղատնտեսական հանդակների մաքրման և չպայթած զինամթերքի ականազերծման իրականացումից հետո: «Ցորեն ենք հավաքում, դաշտեր շատ չեն, բայց դա էլ ենք մշակում։ Շնորհակալություն ռուս խաղաղապահներին, որ ապահովում են մեր անվտանգությունը։ Շուտով կսկսվեն աշնանային աշխատանքները, հուսով ենք հետագայում էլ խաղաղապահների օգնության համար», - պատմել է Ասկերանի շրջանի բնակիչ Սուրեն Բաբայանը։ Ասկերանի շրջանում բերքահավաքը Լեռնային Ղարաբաղում գրեթե ավարտված կլինի, սակայն տեղի բնակիչներն արդեն դիմում են մարդասիրական արձագանքման կենտրոն, որպեսզի չխափանեն ցանքատարածությունները: Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից սկսած հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում: Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման եւ ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: