23.11.2024
Մինսկի և Երևանի միջև համագործակցությանը միշտ բնորոշ է եղել հարգանքը. Լուկաշենկո
prev Նախորդ նորություն

Էրդողանը ՄԱԿ-ում աջակցել է Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշնանային նստաշրջանի բացմանը, սատարել է Ադրբեջանի ագրեսիան Արցախի և Հայաստանի դեմ:


Ինչպես հաղորդում է "Անադոլու"գործակալությունը, անդրադառնալով Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, Էրդողանը հայտարարել է, որ "վերջին շրջանում կարեւոր քայլեր են ձեռնարկվել տարածաշրջանում կայունության ապահովման տեսանկյունից":


"Ադրբեջանը, օգտվելով ինքնապաշտպանության իր իրավունքից, վերջ դրեց իր տարածքների բռնազավթմանը, որոնց մասին խոսվում է տարիներ շարունակ չկատարված Անվտանգության խորհրդի (ՄԱԿ) բանաձևերում։ Այդ գործընթացը նաև թույլ է տալիս նոր հնարավորություններ բացել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար", - ասել է նա։