Մարդասիրական արձագանքման կենտրոնի սպաները և ՌԴ խաղաղապահ զորակազմի հատուկ նշանակության բժշկական ջոկատի ռազմական բժիշկները, Արցախի Մարտակերտի տարածաշրջանային հիվանդանոցում կազմակերպված մարդասիրական-բժշկական ակցիայի շրջանակներում,առաջին անգամ ծնունդ են ընդունել հեռավոր շրջանի բնակչուհու մոտ: Այս մասին հուլիսի 26-ին հայտնել են ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից: Տղա երեխան ծնվել է կեսարյան հատման եղանակով, մայրը նրան Հովհաննես անունն է տվել հենց վերակենդանացման բաժանմունքում: Նորածնի քաշը 4 կգ 250 գրամ է, հասակը՝ 49 սմ: Բացի այս, ակցիայի ընթացքում բժիշկները խորհրդատվական և որակյալ բժշկական օգնություն են ցուցաբերել Մարտակերտի շրջանի հեռավոր բնակավայրերից 52 բնակիչների: