19.04.2025
Ադրբեջանը համակարգված պայքար է տանում Արցախում հայկական մշակութային արժեքների դեմ. ՄԻՊ
prev Նախորդ նորություն

Տեղի է ունեցել նոյեմբերից ի վեր Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջին հանդիպումը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Խովաևը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հայտնել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջին հանդիպման մասին, որը տեղի է ունեցել Նյու Յորքում ՄԱԿ -ի Գլխավոր ասամբլեայի 76 -րդ նստաշրջանի շրջանակում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:


«Համանախագահները առանձին հանդիպումներ ունեցան Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ, ինչպես նաև երկու նախարարների համատեղ հանդիպում... Համանախագահները ողջունում են արտաքին գործերի նախարարների՝ 2020 թվականի նոյեմբերից ի վեր առաջին հանդիպումը, որը նշան է երկու երկրների վճռականության՝ վերսկսել խաղաղության գործընթացը անմիջական երկխոսության միջոցով, որն ուղղված է տարածաշրջանում անվտանգության, կայունության և բարգավաճման ապահովմանը», - ասված է միջնորդների հայտարարության մեջ:


Նշվում է, որ համանախագահները, իրենց մանդատի համաձայն, վերահաստատում են իրենց հանձնառությունը շարունակել աշխատանքը կողմերի հետ` ղարաբաղյան հակամարտության կամ դրանից բխող մնացած բոլոր հարցերին համապարփակ լուծումներ գտնելու համար:


Հայտարարության մեջ միջնորդներն առաջարկել են իրավիճակի նվազեցմանն ուղղված հատուկ նպատակային միջոցառումներ և հնարավոր հաջորդ քայլերը: Հանդիպմանը ներկա է եղել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:


 

Ադրբեջանի նախագահի օգնականը Իրանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար