Օգոստոսի 23-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանին, որը տեղի կունենա Տաջիկստանի Հանրապետության Նախագահ Էմոմալի Ռահմոնի նախագահությամբ կայացած տեսակոնֆերանսի ռեժիմում: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Նախատեսվում է քննարկել կազմակերպության անդամ պետությունների անվտանգության ապահովման հարցերը Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում, ինչպես նաև անդրսահմանային հնարավոր մարտահրավերներին ու սպառնալիքներին արդյունավետ համատեղ արձագանքելու վերաբերյալ: