24.11.2024
Սիմոնյանն ու Վոլոդինը պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունը տարբեր հարթակներում
prev Նախորդ նորություն

Ռուսաստանն ու Իրանը քննարկել են «3+3» ձեւաչափի գաղափարը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի հետ բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ իրանցի գործընկերոջ հետ քննարկել է «3+3» բանակցային ձեւաչափի ստեղծման նախաձեռնությունը:


Նախաձեռնությունը ենթադրում է տարածաշրջանային փոխգործակցության մեխանիզմի ստեղծում Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի մասնակցությամբ:


«Մենք այսօր քննարկել ենք «3+3» ձեւաչափի ստեղծման նախաձեռնությունը։ Իրանցի բարեկամները դրական վերաբերմունք ունեն, նույն վերաբերմունքը մենք տեսնում ենք Ադրբեջանում եւ Թուրքիայում, աշխատում ենք հայ գործընկերների հետ», - նշել է Լավրովը։


Նրա խոսքով՝ Ռուսաստանը հույս ունի, որ Վրաստանն էլ, չնայած իր ունեցած բոլոր խնդիրներին, կկարողանա տեսնել իր արմատական հետաքրքրությունը նման մեխանիզմի ստեղծման հարցում: