24.11.2024
Ռուսաստանն ու Իրանը քննարկել են «3+3» ձեւաչափի գաղափարը
prev Նախորդ նորություն

Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները մեկնաբանել են Ադրբեջանում անցկացվող զորավարժությունները

Թեհրանում գնահատում են որպես սադրիչ զորավարժություններ, որոնք Ադրբեջանի կողմից անցկացվում են օտարերկրյա պետությունների մասնակցությամբ, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, հայտնում է «Ինտերֆաքսը»։


«Վեց վարժանքներ Ադրբեջանը մշտապես անցկացրել է տարբեր երկրների հետ, Դա, իհարկե, սադրիչ գործողություն է, թեև դա կախված է երկրներից յուրաքանչյուրի որոշումներից», - ասել է նա Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում:


Իրանցի նախարարի խոսքով՝ այդ զորավարժությունների ակտիվացումը «տարածաշրջանում լավ զգացմունքներ չի ներշնչում»:


«Իրանը վերջին շրջանում անցկացրել է մի շարք զորավարժություններ, բայց դիվանագիտական խողովակներով մենք տեղեկացրել են տարածաշրջանի բոլոր երկրներին», - ընդգծել է իրանի ԱԳ նախարարը՝ հավելելով, որ այդ զորավարժությունների էությունը եղել «խաղաղության, կայունության եւ անվտանգության ուղերձը տարածաշրջանում, եւ ոչ թե այլ բան».


Իր հերթին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է. «Մենք դեմ ենք, որ այստեղ ռազմական ակտիվություն լինի, դեմ ենք, որ որևէ զորավարժություն սադրիչ բնույթ կրի։ Կան նաև մտահոգություններ, որոնք արտահայտում է նույն Ադրբեջանը՝ կապված մեր իրանցի բարեկամների վերջին զորավարժությունների հետ, որոնք անցկացվել են սահմանին»։


«Իսկ ինչ վերաբերում է Կասպից ծովին եւ օտարերկրյա պետությունների Կասպյան տարածաշրջանի գործերին միջամտելու համար հողի նախապատրաստմանը, մենք այսօր բազմիցս ընդգծել ենք մեր զրուցակիցներին, մեր բարեկամներին Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի ուժի մեջ մտնելը հնարավորինս շուտ ապահովելու անհրաժեշտությունը, որն ուղղակիորեն արգելում է Կասպից ծովում ցանկացած ոչ կասպիական պետությունների ռազմական ուժերի ներկայությունը», - ասել է Ռուսաստանի նախարարը:


Նա հիշեցրել է, որ կոնվենցիան ուժի մեջ կմտնի, երբ ստացվի վերջին վավերագիրը։


«Այժմ հարցը քննարկվում է Իրանի խորհրդարանում։ Հուսով եմ, որ վավերացման մասին որոշումն արագ կընդունվի, եւ այդ ժամանակ արդեն կոնվենցիան լիարժեքորեն կդառնա միջազգային-իրավական փաստաթուղթ, որն ապահովում է Կասպից ծովում համապատասխան ռեժիմը», - նշել է Լավրովը: