Ռուս խաղաղապահները բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների հետ համատեղ կազմակերպել եւ իրականացրել են մարդասիրական ակցիա՝ Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքի գիշերօթիկ դպրոցի երեխաներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով:
Այս մասին հոկտեմբերի 7-ին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։
«Այսօր մենք մարդասիրական ակցիա ենք անցկացրել Ստեփանակերտի մանկատանը, տրամադրել ենք կոշիկներ, գրենական պիտույքներ ուսումնական գործընթացի և հետագա կյանքի համար։ Մարդասիրական բեռը տրամադրել են բարեգործական կազմակերպությունները, Ստեփանակերտ են տեղափոխել ռուսական խաղաղապահ ուժերը», - ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Սերգեյ Վլադիմիրովը։
Ընդհանուր առմամբ Ստեփանակերտի գիշերօթիկ դպրոցում դաստիարակվել է 19 որբ և առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ:
Դպրոցի երեխաները եւ դաստիարակները շնորհակալություն են հայտնել ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի մասնագետներին եւ բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին ՝ ցուցաբերած օգնության համար:
«Այսօր ռուսական խաղաղապահ ուժերի հետ համատեղ Լեռնային Ղարաբաղի միակ մանկատանը կազմակերպվել է ակցիա։ Մենք երեխաներին բերել ենք կոշիկ, 19 երեխա այժմ ապրում է մանկատանը, որոնք ունեն և ֆիզիկական, և հոգեբանական շեղումներ։ Մենք նրանց բերել կոշիկ, գրենական պիտույքներ, մեջքի պայուսակ: Շնորհակալություն եմ հայտնում ռուսական խաղաղապահ ուժերին համատեղ գործունեության համար, հետագայում ևս կհամագործակցենք՝ ի նպաստ ողջ աշխարհի խաղաղության», - ասել է բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ Օլեսյա Պոդոլսկայան:
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարունակում են մարդասիրական օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի սոցիալական և կրթական հաստատություններին: Երեխաների համար խաղաղապահները խաղաղության և անվտանգության դասեր են անցկացնում, բարեգործական կազմակերպություններից հասցնում են դասագրքեր, գրենական պիտույքներ, առաջին անհրաժեշտության իրեր:
Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածություններին համապատասխան, 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման եւ ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: