Շրջանառության մեջ է դրվել Արցախում բնակարանային ապահովման մասին որոշման նախագիծը
ԱՀ պետական նախարարի աշխատակազմի կողմից պաշտոնական շրջանառության մեջ է դրվել ԱՀ կառավարության որոշման նախագիծ՝ «2020 թվականի սեպտեմբերիվ 27-ինԱրցախի հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով զոհված (մահացած) և անհայտ բացակայող ճանաչված անձանց ընտանիքների, առաջին ծմբի անժամկետ հաշմանդամ ճանաչված և անօթևան մնացած անձանց բնակարանային ապահովման ծրագրի իրականացման» կարգի վերաբերյալ, տեղեկացնում է Արցախի Պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Քանի որ այս ծրագիրը շատ քաղաքացիների իրավունքներին ու շահերին է առնչվում, կուզեի հնարավորինս ներառական գործընթացներով հաշվի առնել բոլոր առանձնահատկություններն ու կարիքները, որպեսզի կարողանանք առավելագույն արդյունավետությամբ ապահովել ծրագրի կյանքի կոչումը:
Նախագծի հղումը տեղադրում եմ ստորև. ովքեր ունեն դիտարկումներ, թող գրեն [email protected] էլհասցեին: Նախատեսում ենք նաև առաջիկայում կազմակերպել հանրային քննարկումներ այս նախագծի վերաբերյալ:
Ի դեպ, պետնախարարի կառավարման ներքո գործող բնակարանային հարցերի կոմիտեի ձևավորմանը զուգահեռ աշխատում ենք նաև մնացած բոլոր խմբերի բնակարանային խնդիրների լուծման ուղղությամբ՝ նախատեսելով հիմնարար բարեփոխումներ և՛ իրավական կարգավորումների, և՛ գործնական իրականացման ուղղությամբ»,- հայտնել է Բեգլարյանը: