23.11.2024
Երևանն ակնկալում է բռնի տեղահանված անձանց խնդիրները լուծելու հարցում ՄԱԿ աջակցությունը
prev Նախորդ նորություն

Տևական խաղաղության հնարավոր է հասնել Մինսկի խմբի համանախագահության ներքո. ԱԳ նախարար

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անիկա Սյոդերին:


Ինչպես հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ դերը՝ որպես համապարփակ և համագործակցային անվտանգության հայեցակարգի վրա հիմնված տարածաշրջանային կազմակերպություն։


Այս համատեքստում նախարարը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, ԵԱՀԿ գործող նախագահի և նրա անձնական ներկայացուցչի գործունեությունը:


«44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների հասցեագրման համատեքստում հատկապես շեշտվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԱԳ նախարարը ընդգծել է, որ տարածաշրջանում տևական խաղաղության հնարավոր է հասնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման միջոցով: