12.08.2025
Ադրբեջանը նախահարձակ մարտական գործողություններ է սկսել՝ Սոթքից մինչև Վերին Շորժա. ՊՆ
28.07.2021
Ադրբեջանը նախահարձակ մարտական գործողություններ է սկսել՝ Սոթքից մինչև Վերին Շորժա. ՊՆ

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտրարությամբ: "Հակառակորդը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար։ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները, իրականացնում են յուրային դիրքերի պաշտպանություն՝ թույլ չտալով հակառակորդի առաջխաղացումը։ Ժամը 07։30-ի դրությամբ ունենք երկու վիրավոր, ևս հինգ զինծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում են"։