25.11.2024
Երևանն ու Դելին քննարկել են Հյուսիս-հարավ և Պարսից ծոց-Սև ծով միջանցքների հարցերը
prev Նախորդ նորություն

«Կրոնը չկապել պատերազմի հետ». պատրիարք Կիրիլը դիմել է Գարեգին Բ-ին և Փաշազադեին

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Դանիլովի վանքում եռակողմ հանդիպում է սկսել Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ, որտեղ նրանց կոչ է արել «միանշանակ համատեղ պատասխան տալ կրոնը պատերազմի հետ կապելու փորձերին»:


Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով պատրիարքի մամուլի ծառայությանը։


«Մենք հավաքվել ենք այստեղ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի բազմամյա հակամարտության խնդիրը... Ես հուսով եմ, որ մենք ձեզ հետ կգտնենք ճիշտ բառեր, որոնք ամենից շատ պետք են մեր ժողովուրդներին։ Հավատում եմ, որ Ադրբեջանի և Հայաստանի հոգևոր առաջնորդների հեղինակությունը կարող է բարերար ազդեցություն ունենալ մարդկանց մտքերի վրա, և հավատում եմ, որ այսօրվա հանդիպման փաստն ու ձեր միջև երկխոսությունը, սիրելի եղբայրներ, օրինակ կհանդիսանա բոլորի համար», - հանդիպման բացման խոսքում ասել է պատրիարք Կիրիլը:


Նրա խոսքով՝ կան մարդիկ, ովքեր կրոնով արդարացնում են բռնությունը, դաժանությունն ու արյունահեղությունը։ «Մենք կոչված ենք միանշանակ համատեղ պատասխան տալ կրոնը պատերազմի հետ կապելու փորձերին։ Կրոնական պատերազմները մարդկության կրոնական պատմության մեջ սարսափելի մեղքի էջ են: Այս դարում, Ես կարծում եմ, մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի «կրոն» եւ «պատերազմ» հասկացությունները մի ամբողջություն չդառնան", - ընդգծել է պատրիարք Կիրիլը:


Նա նաև հավաքվածների ուշադրությունը հրավիրեց երիտասարդ սերնդի ընդհանուր պատասխանատվության վրա։ «Եթե մենք լուռ նայենք, թե ինչպես են երիտասարդության շրջանում ամրապնդվում օտարումը, փոխադարձ նկրտումները եւ նույնիսկ ատելությունը, ապա վաղը այդ մոլախոտերը արմատներ են գցելու եւ հասունանալու են, որը շատ դժվար կլինի արմատախիլ անել», - նշել է ՌՈՒԵ առաջնորդը: