Հունիսի 28-ին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիին, ով աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստան: Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, զրույցի ընթացքում հանգամանալից մտքեր են փոխանակվել փախստականների, ներքին տեղահանված անձանց (ՆՏԱ) և աշխարհում քաղաքացիություն չունեցող անձանց իրավիճակի շուրջ: Մասնավորապես, կողմերը քննարկել են փախստականների եւ ներքին տեղահանված անձանց Լեռնային Ղարաբաղ եւ հարակից շրջաններ վերադարձի հարցերը՝ համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության՝ կրակի դադարեցման եւ հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների մասին: Քննարկվեցին նաեւ այլ հարցեր: