21.04.2025
ՊԲ-ն ցրելու մասին ԼՂ նախագահին վերագրվող խոսքերը իրականությանը չի համապատասխանում. խոսնակ
prev Նախորդ նորություն

Աշխատանքային քննարկում է եղել ԲԴԽ անդամների հետ

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն այսօր հյուրընկալել է Բարձրագույն դատական խորհրդի անդամներին։


ԴԱՀԿ-ից հայտնում են, որ աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են կատարողական թերթը հարկադիր կատարման դիմումով փոխարինելու, դատարանների և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունն ապահովելու և կատարելագործելու, ինչպես նաև կատարողական վարույթների արդյունավետությունը բարձրացնելուն առնչվող մի շարք հարցեր։


Հատկապես կարևորվել է արդարադատության և կատարողական վարույթների թվայնացման ուղղությամբ ներկայումս կատարվող աշխատանքներում Բարձրագույն դատական խորհրդի և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության փոխգործակցության ու առանձին լուծումների փոխհամաձայնեցման անհրաժեշտությունը։


Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանի ուղեկցությամբ Խորհրդի անդամները շրջայց են կատարել նաև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ծառայության մասնաշենքում տեղակայված նստավայրում։

ՄԻՊ-ն ապացույցեր է հրապարակել Գեղարքունիքում ադրբեջանական ԶՈւ-ի ամրացման վերաբերյալ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան