Արդեն 20-րդ օրն է բանտում հացադուլ անող Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սահակաշվիլին համաձայնվել է ընդունել բժիշկների կողմից առաջարկված դեղամիջոցները, որպեսզի «մինչեւ վերջ պահպանի առողջ դատողությունն ու աշխատունակությունը»:
Այս մասին ասված է Սահակաշվիլիի նամակում, որը հրապարակել է նրա փաստաբան Դիտո Սաձագլիշվիլին, փոխանցում է «Նովոստի Գրուզիան»։
«Քանի դեռ ես անազատության մեջ եմ, ոչ մի ձևով սնունդ չեմ ընդունի, և ես պատրաստ եմ նույնիսկ մահվան։ Ընդ որում, ես ցանկանում եմ մինչեւ վերջ պահպանել առողջ դատողությունն ու աշխատունակությունը, ուստի ես համաձայն եմ բժիշկների կողմից դեղորայքային միջամտությանը, որը կօգնի ինձ գիտակցության մեջ լինել եւ թեեւ շատ սահմանափակ, բայց, այնուամենայնիվ, մասնակցել ընթացիկ գործընթացներին, որպեսզի Վրաստանին պիտանի լինել այնքան ժամանակ, քանի դեռ ես ի վիճակի կլինեմ», - գրել է Սահակաշվիլին:
Նախկին նախագահն ընդգծել է, որ «տրամադրված է ինչպես երբեք լավատեսորեն» եւ կարծում է, որ հասարակությունը մոբիլիզացված է: «Իմ բոլոր քայլերը թելադրված էին գլխավոր նպատակով՝ օգնել վրաց ժողովրդին դուրս գալ ճահճից։ Իմ այցն այնպես էր կազմակերպվել, որ բախումներ չառաջացնեն և ոչ ոք չտուժի։ Ես նաեւ կոչ եմ արել մյուսներին դադարեցնել հացադուլը, միայն ես եմ հացադուլ անում՝ դադարեցնել արդարադատությունը անարդար քաղաքական հետապնդման համար եւ վերադառնալ նորմալ ժողովրդավարական գործընթացին, որտեղ ժողովուրդը որոշումներ է կայացնում առանց հարկադրանքի եւ կեղծիքի», — գրում Է Սահակաշվիլին:
Վրացական լրատվամիջոցների տվյալներով՝ Թբիլիսիի «Վիվամեդ» Կլինիկայի աշխատակիցները առանձին հարկ են պատրաստում նախկին նախագահ Միխաիլ Սահակաշվիլիի համար, որին այսօր կարող են տեղափոխել Ռուսթավիի թիվ 12 բանտից:
Նախօրեին Սահակաշվիլիին բանտում տեսակցել են բժիշկներ - կոնսիլիում է ստեղծվել Առողջապահության նախարարության հրամանով։ Ավելի ուշ կոնսիլիումը հանդիպում է ունեցել Արդարադատության նախարարության ներկայացուցիչների հետ և առաջարկել կանխարգելիչ գործողություններ։
Չնայած կոնսիլիումի որոշմանը՝ հոսպիտալացման համար անհրաժեշտ է Սահակաշվիլիի հաստատումը։