23.11.2024
Ռուսաստանի հետ երկխոսությունը Իրանի նոր կառավարության գերակայություններում է. ԱԳ նախարար
prev Նախորդ նորություն

ԱՄՆ ՆՊ որոշման համար Թուրքիան մեղադրել է հայկական սփյուռքի լոբբիստական կառույցներին

ԱՄՆ-ի 2022 թվականի պաշտպանության բյուրջեի նախագծում (NDAA) ներառվել է մի հոդված, որն ԱՄՆ-ի պետդեպից պահանջում է հետաքննել, թե արդյո՞ք «Գաղափարապաշտների օջախները» համապատասխանում են օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն լինելու չափանիշներին։


Ermenihber-ը գրում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի, եթե բյուջեի նախագիծը նույնությամբ ընդունվի Սենատում և ստորագրվի ԱՄՆ նախագահի կողմից։


Եվ ահա, Թուրքիայում այս որոշման համար մեղադրել են հայկական լոբիստական կազմակերպություններին: Մասնավորապես, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խոսնակը քննադատել է  ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում ընդունված որոշումը, որով պահանջվում է պարզել՝ արդյոք թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության երիտասարդական թևը՝ «Գաղափարապաշտների օջախները» (Ülkü Ocakları` կապակցված է «Գորշ գայլերի» հետ) ահաբեկչական կառույց է, թե ոչ: Նա հիշեցրել է, որ նման գործընթաց եղել է նաև Ֆրանսիայում ու շեշտել, որ տարբեր երկրներում «Գաղափարապաշտների օջախների» անվան տակ արվում են այնպիսի հայտարարություններ և օրենսդրական/իրավական քայլեր, որոնք թիրախավորում են Թուրքիայի քաղաքացիներին:


"Թուրքիան այս քարոզչության հետևում տեսնում է հայկական սփյուռքի լոբբիստական կառույցներին, իսկ վերջին շրջանում էլ նաև FETÖ-ին (գյուլենականներին): Չափազանց խնդրահարույց է, որ այս հարցը նման կերպ է ընդունվել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում: Նման մոտեցումները վնաս են հասցնում ԱՄՆ-ի ժողովրդավարությանը: Իսկ ամենակարևորն այն է, որ «ահաբեկչություն» եզրի արժեզրկումը, ցավոք, խարխլում է այդ հարցում եղած սկզբունքայնությունը: Մեր քաղաքացիների նման կերպ թիրախավորումը ոչ մի կերպ չենք ընդունում",- ասել է Չելիքը: