23.11.2024
ԵԱՏՄ-ում առաջարկություններ կպատրաստեն սելեկցիայի և սերմնաբուծության զարգացման համար
prev Նախորդ նորություն

Ռուսաստանի հետ երկխոսությունը Իրանի նոր կառավարության գերակայություններում է. ԱԳ նախարար

Ռուսաստանի հետ Իրանի երկխոսությունը մտնում է Իսլամական Հանրապետության նոր կառավարության բարիդրացիության քաղաքականության առաջնահերթությունների մեջ։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


«Մենք կցանկանայինք ընդգծել, որ մեր նոր կառավարության բարիդրացիության քաղաքականության մեջ Ռուսաստանն, իհարկե, մեր առաջնահերթությունն է», - ասել է նա:


Իրանցի նախարարը նշել է, որ նախագահների կանոնավոր շփումները, ինչպես նաև նրա անձնական ներկայությունը Մոսկվայում ցույց են տալիս, որ երկու երկրների հարաբերությունները «շատ սերտ են և արտոնյալ»: «Մենք պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի հասնենք նոր խնդիրների և լուրջ ցատկի մեր երկկողմ հարաբերություններում», - շարունակել է նա:


Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է «միջազգային և տարածաշրջանային օրակարգում փոխգործակցության լավ փորձը»: «Մենք ունենք շատ բազմազան երկկողմ համագործակցություն։ Այսօր ավելի շատ կխոսենք, թե ինչպես զարգացնենք մեր համագործակցությունը բոլոր ոլորտներում։ Մենք կարծում ենք, որ միջազգային իրավունքին համապատասխան մենք կարող ենք զարգացնել մեր համագործակցությունը դեռեւս առեւտրի եւ դրա հետ կապված ուղղությունների ոլորտում», - ընդգծել է նա։


Իրանի ԱԳ նախարարի խոսքով՝ ռուսական վիզավիի հետ ներկայիս բանակցությունները «շատ լավ հնարավորություն են ընձեռում անցնելու տարածաշրջանային օրակարգի շուրջ»: «Ես նկատի ունեմ Հարավային Կովկասը, Աֆղանստանը, ինչպես նաեւ Եմենը», - հավելել է նա: