Ադրբեջանը լայնածավալ աշխատանքներ է սկսել «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման ուղղությամբ. Ալիև
Ադրբեջանը լայնածավալ աշխատանքներ է սկսել Ադրբեջանում` «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման ուղղությամբ: Այս մասին թուրքական «Anadolu» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Նա նշել է, որ երկու տարվա ընթացքում Ադրբեջանը նախատեսում է ավարտել իր տարածքում «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման աշխատանքները, իսկ «Հայաստանի տարածքում աշխատանքները կարող են տևել մինչև մեկուկես տարի»:
«Զանգիլանում կառուցվում է երկաթուղի և մայրուղի, կառուցվում են օդանավակայաններ: Կարծում եմ, որ մեր տարածքում աշխատանքները կավարտենք երկու տարվա ընթացքում, քանի որ այստեղ աշխատանքի ծավալը շատ մեծ է: Հայաստանի տարածքում երկաթգծի և ճանապարհի երկարությունը 40 կիլոմետր է: Դա կարող է տևել 1-1,5 տարի», - ասել է Ալիևը:
Նա շեշտել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումը պայման է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսելու համար, այդ պահանջը ամրագրված է նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ և Հայաստանը ստանձնել է այս պարտավորությունը.
«Եթե չի կատարում այս պարտավորությունը, ապա ի՞նչ կարգավորման մասին կարող ենք խոսել», - ասել է թշնամական պետության նախագահը: