23.11.2024
Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ
prev Նախորդ նորություն

ՄԱԿ-ը կշարունակի մարդասիրական աջակցությունը Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը կշարունակի մարդասիրական և վերականգնողական աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և տուժած համայնքներին։


Այս մասին ասված է գրասենյակի տարածած հաղորդագրությունում՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի տարելիցի առիթով:


Նշվում է, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմը, ողջ հայ ժողովրդի հետ միասին, ոգեկոչում է բոլոր նրանց, ովքեր զոհվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, և իր անկեղծ ցավակցությունն է հայտնում բոլոր ընտանիքներին, վիրավորներին և տուժածներին:


«ՄԱԿ-ի Միջգերատեսչական արձագանքման պլանի միջոցով և մեր գործընկերների հետ միասին՝ մենք կշարունակենք մարդասիրական և վերականգնողական աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից և դրա շրջակայքից տեղահանված և Հայաստանում ապաստանած անձանց և տուժած համայնքներին»,-ասված է հաղորդագրությունում:


Սեպտեմբերի 27-ին լրանում է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի տարելիցը: