12.08.2025
Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ղարաբաղը
24.06.2021
Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ղարաբաղը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, կողմերը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:   Դրական գնահատական է տրվել ռազմական գործողությունների և կրակի դադարեցման վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքին: Էրդողանն իր աջակցությունն է հայտնել 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք իրականացման ապահովմանն ուղղված ռուսական ջանքերին: Նշվում է, որ երկուստեք վերահաստատվել է համակարգումը շարունակելու փոխադարձ պատրաստակամությունը, այդ թվում և տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների տնտեսական զարգացման և վերականգնման շահերից ելնելով: