8.06.2025
Վարանդայի շրջանում ևս մեկ հայ զինծառայողի դի է հայտնաբերվել
prev Նախորդ նորություն

Անհրաժեշտ է ավելին անել Ղարաբաղում տևական խաղաղություն հաստատելու համար. ԵԱՀԿ ԽՎ նախագահ

Անհրաժեշտ է ավելին անել Լեռնային Ղարաբաղում տևական խաղաղություն հաստատելու համար: Այս մասին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում հայտարարել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելտն:


Նրա խոսքով, թեպետ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմ է, սակայն պետք է ավելի շատ քայլեր ձեռնարկել՝ երաշխավորելու տևական խաղաղությունը և թեթևացնելու քաղաքացիական անձանց տառապանքները:


«Հենվելով Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների հետ մեր հաջող համագործակցության վրա՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը շարունակում է պատրաստ լինել նպաստել միջխորհրդարանական երկխոսությանը խաղաղության գործընթացին նպաստելու նպատակով»,- ասել է նա:

Արցախում հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին