Կրեմլը հաստատել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի Ռուսաստան կատարվելիք այցի նախապատրաստական աշխատանքները. խոսքը «ժամացույցները ճշտելու» մասին է: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Այո, նման աշխատանքային այց է նախապատրաստվում: Խոսքը աշխատանքային այցի, «ժամացույցների ճշտման» մասին է», - լրագրողներին ասել է Պեսկովը: Նա նաև հավելել է, որ այցի ընթացքում չի նախատեսվում որևէ փաստաթուղթ ընդունել: