Հայ գերիներին վերադարձնելու ուղղությամբ տարվող աշխատանքները կշարունակվեն: Այս մասին Արմավիրում ռուսական կենտրոնի բացման ժամանակ հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Նա հիշեցրել է, որ Մոսկվան ի սկզբանե հանդես է եկել «բոլորը բոլորի դիմաց» դիրքերից, բայց միևնույն ժամանակ ավելացրել, որ հարցը լուծվելու է հնարավոր եղանակով: «Այս հարցը Ռուսաստանի ղեկավարության և խաղաղապահ զորակազմի հրամանատարության առաջնահերթություններից մեկն է», -հավելել է Կոպիրկինը: