ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Շտեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) շուտով կարող են համաձայնության գալ հայ-ադրբեջանական սահման այցելելու հնարավորության շուրջ: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը առցանց մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Շատ կարևոր է, որ [ԵԱՀԿ Մինսկի խմբի] համանախագահները մոտ ապագայում կարողանան հասնել տարածաշրջան և տեղում իրավիճակը պարզեն, կողմերի հետ տեղում զրուցեն», - ասել է նա: Նա ավելացվրել է, թե կարծում է, որ նման հնարավորությունը կարող է բացվել շատ մոտ ապագայում: Նա հավելել է, որ կան բազմաթիվ կազմակերպչական մանրամասներ, որոնք կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում: