Լեռնային Ղարաբաղի ուխտավորները եւ տեղի բնակիչները ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների ուղեկցությամբ այցելել են Ամարաս եւ Գանձասար վանքեր, հայտնում են ՌԴ ՊՆ-ի մամուլի ծառայությունից: «Այսօր մենք ուխտավորներին ուղեկցել ենք Գանձասարի վանք, ապահովել նրանց անվտանգությունը եւ ծառայությունից հետո նրանց ուղեկցում ենք դեպի Ստեփանակերտ», - հայտնել է խաղաղապահ զորակազմի սպա Սերգեյ Վիտկոն: Ուխտագնացների հավաքն իրականացվել է Ստեփանակերտ քաղաքում, որտեղից ռուս խաղաղապահների ուղեկցությամբ 74 հոգանոց մեկ շարասյուն ուղևորվել է Ամարասի վանք, իսկ 98 հոգանոց երկրորդ շարասյունը՝ Գանձասար: Պատարագից հետո հավատացյալներին հետ են ուղեկցել։ Ռուսաստանի Դաշնության Նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, ս. թ. նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում: