23.11.2024
Հայաստանն Իրանին է արտահանձնել 6 դատապարտյալի
prev Նախորդ նորություն

Ռուս խաղաղապահները պլանային համալիր մարզում են անցկացրել Ղարաբաղում

Մարտական պատրաստության պլանային պարապմունքների շրջանակներում ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում անցկացրել են հնարավոր խախտումների կանխարգելման եւ 27 դիտակետերում անվտանգության ապահովման համալիր վարժանք: Մարզման ընթացքում անձնակազմը մշակել է սադրիչ գործողությունների կանխարգելման, դիտորդի վրա հարձակման հետ մղման հարցերը:


Այս մասին հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։


Ազդանշան ստանալիս խաղաղապահները կարճ ժամանակամիջոցում գործողություններ են կատարել տեղանքից դուրս գալու ժամանակ, պաշտպանություն իրականացրել նախապես սարքավորված դիրքերում: Դիրքի պաշտպանությունն ուժեղացնելու համար գործի են դրվել ԲՏՌ-82Ա զրահամեքենաների հերթապահ ստորաբաժանումները:


Իր հերթին, խաղաղապահ զորակազմի բժշկական հատուկ նշանակության ջոկատի կազմից զինվորական բժիշկները մշակել են առաջին բուժօգնության տրամադրման եւ պայմանական վիրավոր զինծառայողի տարհանման նորմատիվները:


Ռուսական խաղաղապահ զորախմբի բոլոր դիտակետերը սարքավորված են «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից եւ բեկորներից պաշտպանելու, ինչպես նաեւ հարակից տարածքին շրջանաձեւ հսկողություն իրականացնելու համար:


Բացի պատասխանատվության գոտում իրավիճակի վերահսկումից, ռուսական խաղաղապահ զորախմբի դիտորդական դիրքերի անձնակազմը պլանային կարգով իրականացնում է մարտական պատրաստության միջոցառումներ և անցկացնում է վարժանքներ:


Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածություններին համապատասխան, 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:


Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման եւ ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: