4.02.2026
Կրեմլն ակնարկում է, որ Բաքուն մասնակցում է հակառուսական զորավարժություններին. մամուլ
31.07.2021
Կրեմլն ակնարկում է, որ Բաքուն մասնակցում է հակառուսական զորավարժություններին. մամուլ

Վերջին շրջանում ՌԴ-ՆԱՏՕ սրված հարաբերությունների ֆոնին Վրաստանում անցկացվող զորավարժություններն առանձնակի խորհուրդ ունեն: Ակնհայտ է, որ դրանք ուղղված են ՌԴ-ի դեմ: Այս մասին գրում է "Հայաստանի Հանրապետություն" թերթը: "Վերոնշյալի համատեքստում ուշագրավ է Թուրքիա-Ադրբեջան զույգի մասնակցությունը: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը դիվանագիտորեն հայտարարել է, որ իր գործընկեր պետությունը՝ Ադրբեջանը մասնակցում է իր դեմ ուղղված ՆԱՏՕ-ի զորավարժություններին՝ նկատի ունենալով նաեւ մյուս գործընկերոջը՝ Թուրքիային: Ստեղծված աշխարհաքաղաքական համայնապատկերում ՌԴ-ն պարտադրված է իր անվտանգության ամրապնդման ուղղությամբ հակաքայլեր անել: Այդ քայլերը ենթադրում են Անդրկովկասում միակ դաշնակից մնացած ՀՀ-ի հետ ռազմական եւ ռազմաարդյունաբերական հարաբերությունների որակապես նոր մակարդակի բարձրացում",- գրում է թերթը: