24.11.2024
Aeroflot ավիաընկերությունը սկսել է թռիչքներ իրականացել նաև Գյումրիից
prev Նախորդ նորություն

ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը կայցելի Հայաստան և Ադրբեջան

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Կարի Հենրիկսենը (Նորվեգիա) և գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելան մտադիր են այցելել Ադրբեջան եւ Հայաստան, Վրաստան իրենց այցի ավարտից հետո, հայտնել են ԵԱՀԿ ԽՎ մամուլի ծառայությունից:


Սեպտեմբերի 18-19-ը տեղի ունեցած այցի ընթացքում քննարկվել են Վրաստանի եւ Հարավային Կովկասի ներքին եւ տարածաշրջանային այցերը:


Կարի Հենրիկսենն ընդգծել է քաղաքական կայունության, երկխոսության եւ փոխզիջումների կարեւորությունը, որոնք կենսական նշանակություն ունեն հակամարտությունների կարգավորման համար: