23.11.2024
Էրդողանը չի հարգում Ուկրաինան, այլ օգտագործում է իր նպատակների համար. Ռադայի պատգամավոր
prev Նախորդ նորություն

Ռուսաստանը շարունակում է ԵԱՀԿ ՄԽ-ն դիտարկել որպես խաղաղ գործընթացի առաջխաղացման գործիք

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն այցելել է Տաշքենդ, որտեղ մասնակցել է «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի եւ Ուզբեկստանի Հանրապետության նախագահին առընթեր Ռազմավարական եւ միջտարածաշրջանային հետազոտությունների ինստիտուտի կազմակերպած խորհրդաժողովին:


Միջոցառման շրջանակներում ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում Նա անդրադարձել է մի շարք արդիական թեմաների։


Հարցին, թե դեռևս օգոստոսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով շարունակել փոխգործակցել Ադրբեջանի հետ, սակայն առնվազն տեղեկատվական դաշտում որևէ տեղաշարժ չի երևում, և կարող են արդյոք նման շփումներ տեղի ունենալ Մինսկի խմբում, որտեղ ՌԴ-ն համանախագահում է, և արդյոք Ռուսաստանի համար այդ ձևաչափը պահպանում է արդիականությունը, հաջորդ պատասխանը եղավ:


«Ես չէի ասի, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պարապ է։ Շփումները շարունակվում են, գուցե ոչ այնքան հրապարակային, բայց, այնուամենայնիվ։ Եվ Մինսկի խմբի մեր համանախագահն այցելել է Բաքու և Երևան, այնտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ բարձր մակարդակով։


Ներկայումս եռանախագահները նախատեսում են հանդիպել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում՝ հանդիպումներ եւ միմյանց, եւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Եթե դա տեղի ունենա, ապա դա լավ նշան կլիներ, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը գործնական ուրվագծեր ձեռք բերեր։ Մենք շարունակում ենք Մինսկի խումբը դիտարկել որպես խաղաղ գործընթացի ճանապարհին առաջընթացի կարևոր գործիք»։