Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ հետազոտական կենտրոն կստեղծեն
Ադրբեջանում նախատեսվում է ստեղծել Թուրքիայի հետ համատեղ ձեռնարկություն և հետազոտական կենտրոն՝ նորարարությունների և տեխնոլոգիաների ոլորտում։
Ինչպես հաղորդում է EADaily-ն, Ստամբուլում անցկացվող TEKNOFEST 4-րդ փառատոնի շրջանակներում Ադրբեջանի նախագահին առընթեր քաղաքացիներին ծառայությունների մատուցման եւ սոցիալական նորարարությունների պետական գործակալության եւ թուրքական Baykar ավիաշինական ընկերության միջեւ այսօր հուշագիր է ստորագրվել պետական եւ մասնավոր հատվածների գործընկերության շրջանակներում, հաղորդում են անդրկովկասյան հանրապետության ԶԼՄ-ները:
Համատեղ նախագծի նպատակն է տեխնոլոգիական ապրանքների և սարքավորումների ստեղծումը կամ կատարելագործումը, պատվերների հիման վրա նոր լուծումների նախապատրաստումը, նորարարությունների ոլորտում հետազոտական աշխատանքների իրականացման և արդյունաբերության ոլորտում դրանց արդյունքների կիրառման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումը:
Ինչպես հայտնել է EADaily-ն, Թուրքիայի իշխանությունները պնդում են, որ երկիրը դարձել է աշխարհում մարտական անօդաչու թռչող սարքերի չորրորդ արտադրողը: Թուրքական Baykar պաշտպանական ընկերությունը, որի համասեփականատերն ու տնօրենը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան Սելջուկ Բայրաքթարն է, Bayraktar TB2 ԱԹՍ-ները վաճառել է Ադրբեջանին, Ուկրաինային, Քաթարին եւ Լիբիային:
Արևմտյան ԶԼՄ-ներում 2020թ.աշնանը Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմից հետո հրապարակումներ եղան, որտեղ նշվում էր, որ թուրքական «Բայրաքթարները» «փոխում են ռազմական հավասարակշռությունը տարածաշրջանում»։