22.11.2024
Ադրբեջանցիները պահանջում են Ամարասի վանքից հանել Արցախի դրոշը
prev Նախորդ նորություն

Հայաստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ ստորաբաժանումների «Շանթ-2021» վարժանքը

Հայաստանում սեպտեմբերի 24-28-ը տեղի կունենա ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումների, հակաթմրամիջոցային ծառայությունների, ներքին գործերի մարմինների եւ հատուկ ծառայությունների ստորաբաժանումների մասնակցությամբ «Շանթ-2021» հատուկ վարժանքը:


Այս մասին VERELQ-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։


Զորավարժությունը տեղի կունենա 2021 թվականի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության համակարգի կառավարման մարմինների եւ ուժերի ու միջոցների կազմավորումների համատեղ նախապատրաստման պլանի համաձայն:


Առաջին փուլի ընթացքում ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների և Հայաստանի Զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատի համահավաք խմբերը լեռնային տեղանքում բարդ ռելիեֆով ուսումնավարժական և կիրառական խնդիրներ կմշակեն:


Միաժամանակ տեղի կունենա ՀԱՊԿ օպերատիվ արձագանքկամ ուժերի հատուկ նշանակության կազմավորումների օպերատիվ շտաբի կազմի հետ հրամանատարաշտաբային մարզում՝ հատուկ գործողության պլանավորման եւ անցկացման ուղղությամբ:


Ուսումնական խնդիրների լուծման ընթացքում ՀԱՊԿ անդամ պետությունների հատուկ նշանակության ջոկատայինները Հայաստանի Զինված ուժերի և սահմանապահ զորքերի ստորաբաժանումների հետ համատեղ կմշակեն փոխգործակցություն, ձեռք կբերեն մարտական գործողություններին առավելագույնս մոտ պայմաններում հատուկ գործողությանը մասնակցելու փորձ և հմտություններ:


Վարժանքի երկրորդ փուլի ընթացքում տեղի կունենան մարտական զենքից մարտավարական հրաձգության մրցումներ, ինչպես նաեւ կխաղարկվեն հատուկ նշանակության խնդիրների լուծման ժամանակ հատուկ նշանակության գործողությունների համահավաք օպերատիվ-մարտական խմբերի գործնական գործողությունները: